Հասարակություն

Օտարերկրացին կրակոցներ է արձակել ոստիկանության Կոտայքի բաժնում․ կան վիրավորներ

Օտարերկրացին կրակոցներ է արձակել ոստիկանության Կոտայքի բաժնում․ կան վիրավորներ

Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրյա մի քաղաքացի:

Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։

Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Radar Armenia-ի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձն Իրաքի քաղաքացի է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական