Կոտայքի մարզում այսօր վթարվա ինքնաթիռը պատկանել է ՊՆ-ին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։
«Վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ էր, պատկանում է ՀՀ ՊՆ-ին»,- ասել է նա՝ հավելելով,- «Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։
Հիշեցնենք՝ ինքնաթիռի վթարի հետևանքով կա 2 զոհ։