Հասարակություն

Եղվարդի մոտակայքում ինքնաթիռ է վթարվել. կա 2 զոհ (ԼՐԱՑՎՈՂ)

Եղվարդի մոտակայքում ինքնաթիռ է վթարվել. կա 2 զոհ (ԼՐԱՑՎՈՂ)

Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

Radar Armenia-ն ՀՀ ՊՆ-ից տեղեկացավ, որ վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական