Հասարակություն

Սահմանվել է Էկոպարեկային ծառայության օպերատիվ ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը

Սահմանվել է Էկոպարեկային ծառայության օպերատիվ ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը

Կառավարությունը սահմանել է էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը:

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Որոշման ընդունումը պայմանավորված է Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների կատարման ապահովմամբ՝ այն է, էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են Կառավարության սահմանած կարգով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական