Հասարակություն

Ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր են եղել. ՄԻՊ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են ուժի գործադրման անհամաչափ դեպքեր։

«Մի շարք դեպքեր, նույնիսկ տեսանկարահանման շրջանակներից դուրս են եղել, այսինքն՝ ես չեմ կարող իմ իմ ձեռքի տակ ունենալ տեսանյութեր, բայց անձանց ներկայացրած տեղեկատվությունն ու իրենց այդ պահի վիճակը ինձ մոտ ձևավորել է եզրահանգում, որ անձանց նկատմամբ գործվադրված ուժը համաչափ չի եղել»,- ասել է նա։ ՄԻՊ-ը խոսել է նաև հատուկ միջոցների կիրառման մասին. «Սա առանձին քննարկման ենթակա հարց պետք է լինի, մանրամասն վերլուծության ենթարկվի»։

Ըստ Մանասյանի՝ ոստիկանությունն իրենց էլ չի պատասխանել, թե ինչ հատուկ միջոցներ են կիրառել. «Այս փուլում իրենցից տեղեկատվության ենք սպասում»։