ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է հեղուկ գազի թանկացմանը՝ նշելով, որ դա հետևանք է շուկայում բորսայի գների բարձրացման․ «Աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են, այդ պատճառով նաև մեր ներքին շուկայում են գները բարձրացել։ Մեր վերջին՝ թարմացված տեղեկատվությամբ հեղուկ գազ ներմուծող ընկերությունների քանակը 98 է դարձել»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ որևէ մեկի ներկրման մասնաբաժինն ընդհանուրի 10%-ը չի գերազանցել. «9-10 տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը 4-5% է, մյուսներինը՝ ավելի փոքր»։
Ըստ Գևորգյանի՝ տնտեսվարող սուբյեկտների քանակը շատ է, իսկ շուկան ցածր կենտրոնացվածություն ունի։
Ըստ Գևորգյանի՝ Պակիստանը երբ մեծ գնում է անում, ՌԴ-ն էլ իր ունեցած հեղուկ գազն ավելի մեծ գնով է վաճառում։