Ռուսաստանի սանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հուլիսի 4-ին գրությամբ դեմել է Հայաստանի սննդի անվտանգության տեսչություն (ՍԱՏՄ)՝ հայտնելով, որ 2024թ․ ապրիլ-հունիսին Հայաստանից ներմուծված մրգային և բանջարեղենային արտադրանքներում խախտումներ են հայտնաբերվել։ Ըստ նամակի՝ 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսներին լոլիկի ու խնձորի մեջ արձանագրվել է թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու 8 նոր դեպք:
Россельхознадзор-ը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կրկնել ծառայողական հետաքննություն անցկացնելու խնդրանքը։ Նաև տեղեկացրել է ՌԴ «վտանգավոր ապրանքների» մատակարարումը կանխելու համար ձեռնարկված միջոցների մասին․ «Խնդրում եմ՝ սկսած 15.07.2024թ․ հետևյալ մատակարարներին դադարեցնել ապրանքների մատակարարումները Ռուսաստան՝ մինչև արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն»,- ասված է կառույցի ղեկավարի գրության մեջ։
Այս գրության վերաբերյալ հայկական կողմը դեռ պարզաբանում չի տվել։