Հասարակություն

Հարկերի ուշ վճարման օրական տույժը դառնում է 0,075 % (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊԵԿ-ն առաջարկում է հարկերի ուշ վճարման համար օրական տույժերի փոփոխություն իրականացնել. հարցն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում.

ՊԵԿ փոխնախագահ Համլետ Սահակյանի խոսքով՝ մինչև 2018թ. հարկերն ուշ վճարելու համար նախատեսված էր օրական 0,15 % տույժ, բայց ոչ ավել, քան 365 օրը. «Հետագայում, 2018թ. հունվարի 1-ից վերանայվեց և սահմանվեց օրական 0,075 %, բայց ոչ ավելի, քան 730 օրը։ Այնուհետև, 2020թ. ապրիլի 21-ին, հաշվի առնելով տնտեսական գործունեության իրականացման սահմանափակումները և նպատակ ունենալով մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները, տույժն իջեցվեց և սահմանվեց 0,04%։ Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս տնտեսական գործունեությունը վերականգնվել է, առաջարկում ենք վերականգնել մինչև 2020թ. ապրիլի 21-ը գործող տույժի չափը և սահմանել օրական 0,075 %»։

Մանրամասները՝ տեսանյութում