«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ժողովրդավարական ուժերի հարթակի մաս կազմող չորս քաղաքական ուժերի ղեկավար անդամների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ որոշեցինք շարունակել դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար իրավական և քաղաքական բոլոր գործիքների գործարկման հնարավորությունը:
Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեն շարունակում է խիստ կարևոր և օրհասական հարց մնալ Հայաստանի՝ որպես անկախ պետություն կենսունակության և հարատևման համար և այդ ճանապարհին մենք ոչինչ չենք խնայելու և տառացիորեն իրավական և քաղաքական ոչ մի միջոցի առաջ չենք ընկրկելու: