Հասարակություն

Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» մրցաշարը

Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» մրցաշարը

Հուլիսի 16-ին Վիեննայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան:

ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցել են դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Դենիս Թետչայճավալիթը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտյոտինգերը:

Իր խոսքում դեսպան Պապիկյանը ուրախությամբ արձանագրել է, որ մրցաշարը նախորդ տարվա հաջողությունից հետո շարունակական է դառնում: Դեսպանն անդրադարձել է շախմատում Հայաստանի անհատական և թիմային հաջողություններին, կրթության ոլորտում շախմատի կիրառման հաջող փորձին: Ընդգծվել է շախմատի դերը երկխոսության, համերաշխության և խաղաղության մշակույթն առաջ մղելու գործում:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։ Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները կրթության զարգացման, կանանց կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական