Հասարակություն

ՀԿ-ները հանդես են եկել սահմանադրական փոփոխությունների առաջարկությունների փաթեթով

ՀԿ-ները հանդես են եկել սահմանադրական փոփոխությունների առաջարկությունների փաթեթով

Հուլիսի 16-ին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Եվրոպայի միության ֆինանսական աջակցությամբ, կազմակերպել էր «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկում, որի ընթացքում ներկայացվեց ներկայիս իրավիճակը, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների գնահատականները և առաջարկները։

Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել առաջարկությունների փաթեթով, որն ուղղված է ՀՀ ԱԺ-ի կողմից մի շարք սահմանադրական փոփոխությունների ընդունմանը։ Այս առաջարկների նպատակն է ներկայացնել հրատապ սահմանադրական հիմնախնդիրների լուծումներ, որոնք կնպաստեն երկրում քաղաքական և հասարակական բևեռացման մեղմմանը։

Դրանք են մասնավորապես խորհրդարանի ձևավորման «կայուն մեծամասնության» սկզբունքի վերանայումը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որոնք Սահմանադրության համաձայն գտնվում են Ազգային ժողովի իրավասությունների տիրույթում և կարող են շուտափույթ հասցեագրվել սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԹԻՀԿ կայքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական