Հասարակություն

«Ձեր ապագան կարևոր է մեզ համար»․ Տիգրան Ավինյան

«Ձեր ապագան կարևոր է մեզ համար»․ Տիգրան Ավինյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իր հերթական շրջանավարտներին է ճանապարհում կյանքի կարևոր ու պատասխանատու փուլ, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ: Ձեր ապագան կարևոր է մեզ համար, և մենք ձգտում ենք ապահովել մեր ուսանողների համար լավագույն պայմանները:

Համալսարանում կրթությունն ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ կրթության պայմանների բարելավման, հետազոտական կարողությունների զարգացման և ուսանողների համար նորարարական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:

Վստահ եմ, ձեր ստացած գիտելիքներով դուք կարևոր ներդրում եք ունենալու մեր մայրաքաղաքի և մեր երկրի զարգացման ու թվային տեխնոլոգիաների արդի մարտահրավերները հաղթահարելու գործում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական