Հասարակություն

Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 7 վիրավոր

Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 7 վիրավոր

Հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Օգանեզ Օ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 34-ամյա Անժելա Ղ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ՆԳՆ փրկարարները։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը ճանապարհի թույլատրելի հատվածում էր կայանվել, «Chevrolet»-ը բախվել է նրան և մոտ 15-20 մետր բախված վիճակում մեքենաներն առաջ են ընթացել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական