Հասարակություն

ԼՂ-ից տեղահանված որբերից որևէ մեկը չի որդեգրվել

ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում Ստեփանակերտի գիշերօթիկ խնամքի կենտրոնից Հայաստան տեղափոխված 10 երեխաները տեղափոխվել են Սյունիքի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հարցին՝ կա՞ն երեխաներ, որոնք Հայաստան տեղափոխվելուց հետո որդեգրվել են, գերատեսչությունից ժխտողական պատասխան են տվել․

«ԼՂ Ստեփանակերտ քաղաքի գիշերօթիկ խնամքի կենտրոնից Հայաստան է տեղափոխվել 10 երեխա։ Երեխաները տեղափոխվել են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներից որևէ մեկը չի որդեգրվել»։

Հայկ Մագոյան