Հասարակություն

Որտե՞ղ են բնակվում ԼՂ ծերանոցի շահառուները

Որտե՞ղ են բնակվում ԼՂ ծերանոցի շահառուները

ԼՂ տարածքում գոյություն ունեցած միակ ծերանոցի 70 շահառուն այժմ բնակվում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Վարդենիսում գործող խնամքի կենտրոններում. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ նրանք Հայաստան են տեղափոխվել դեռևս 2020թ. դեկտեմբերին։

«Հայաստան են տեղափոխվել դեռևս 2020 թվականի սեպտեմբերին և առ այսօր բնակվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ու հասարակական կազմակերպությունների կողմից կառավարվող շուրջօրյա խնամքի հաստատություններում, որոնք գտնվում  են Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Վարդենիսում»։

Նախարարությունից նաև հայտնել են, որ 2023 թվականին նույն հաստատություններ են տեղափոխվել տասնյակ այլ անձինք, որոնք եղել են տարեցներ կամ ունեցել են հաշմանդամություն, սակայն չեն եղել ծերանոցի բնակիչ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական