Հասարակություն

Աղձքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Աղձքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

«Հյուսիս-հարավ»-ի «Տրանշ-2»-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ 

«Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական