Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 10 միլիոն դրամ գրավը, Radar Armenia-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն է բավարարել փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառելով գրավ։
Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելով համայնքապատկան հողեր վաճառելու համար։