Հասարակություն

«Տավուշում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողներ չեն վիրավորվել»․ ՀՀ ՊՆ

«Տավուշում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողներ չեն վիրավորվել»․ ՀՀ ՊՆ

Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:

«Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորի մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել:

ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ստույգ տեղեկություններ ստանալ ՆԳՆ-ից»,- ասված է հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական