Հասարակություն

Դանակահարություն Ջրվեժում․ կան վիրավորներ

Դանակահարություն Ջրվեժում․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում գործող «Դվին» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. նշված վայրից հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացի։Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 30-ամյա Հարութ Ս.-ն է և 28-ամյա Արման Ա.-ն։Նշված ռեստորանային համալիրի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։Տարածքը սահմանազատել են պարեկները։

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 00:50-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Հարութ Ս.-ի, Արմեն Ա.-ի և մեկ այլ անձի միջև (ում ինքնությունը պարզվում է), որի ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական