Հասարակություն

«Ժողովրդից թաքուն քանի՞ ուղտ եք ուղարկել լուսին». Ծովինար Վարդանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը պնդում էր, թե իշխանությունները ժողովրդից գաղտնի են պահում, թե «որքան տարածք են տվել թուրքին»․

«Պարոն Խաչատրյան, Ձեր հարցը կարող եք տալ, օրինակ, այսկերպ՝ քանի՞  ուղտ եք ուղարկել լուսին ժողովրդից թաքուն։ Եթե մենք լուսին ուղտ չենք ուղարկել, դրա պատասխանը անընդհատ լինելու է նույնը: Բայց եթե համոզված եք, որ մենք թաքուն ուղտեր ենք ուղարկում լուսին, որևէ բան Ձեզ չի համոզելու հակառակը»,- պատասխանել է Ծովինար Վարդանյանը։