Հասարակություն

«Աշտարակում և Բազմաղբյուրում կառուցվել է 4 խաղադաշտ». վարչապետ

«Աշտարակում և Բազմաղբյուրում կառուցվել է 4 խաղադաշտ». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտն։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ մանրամասներ հայտնելով. «Այցելել եմ Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է կառավարությունը:

Աշտարակում այցելեցի նաև նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ՝ սուբվենցիոն ծրագրով Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է կառավարությունը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական