Հայաստանում Չինաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի հրաժեշտի արարողությունը։
Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում այլ երկրների դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Ներկա էր նաև ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։