Հասարակություն

Ցավով տեղեկացա այսօր Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի մասին. ԱՄՆ դեսպան

«Ցավով տեղեկացա այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված և վնասվածներ ստացած զինծառայողների մասին։ Հայրենիքի առաջ իրենց պարտքը նիվիրումով կատարած այս խիզախ երիտասարդներն ընդմիշտ կմնան իրենց ճանաչողների հիշողության մեջ։ 

Սա անդառնալի կորուստ է ընտանիքների ու հարազատների համար, և այս դժվարին պահին ես ի սրտե ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց»,- ասվում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հաղորդագրության մեջ։