Հասարակություն

Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է հակատшնկային արկ

Հուլիսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ քաղաքացին հողային աշխատանքներ կատարելիս Բագրևանդ թաղամասի փողոցներից մեկում կասկածելի զինամթերք է հայտնաբերել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, սակրավորները վնասազերծել են Բագրևանդի 51 հասցեում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացու կողմից հայտնաբերված հակատանկային արկը և այն ոչնչացնելու համար տեղափոխել անվտանգ վայր: