«Աշխատունակ մարդը պետք է աշխատի». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անընդունելի է համարում այն մտածողությունը, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պետք է հումանիտար օգնություն տա. «Սա ապապետական մտածողություն է։ Աշխատունակ մարդը պետք է աշխատի։ Որտե՞ղ աշխատի, ո՞նց աշխատի՝ երկրորդ թեման է, և դրա համար համակարգում ներդնում ենք հետևյալը․ աշխատունակ մարդը, որ անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, պետք է գրանցվի որպես աշխատանք փնտրող»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ համակարգի հաջորդ նորամուծությունն այն է, որ աշխատանք ստանալու պահին ու հետագա ամիսներին նա չի զրկվի սոցիալական աջակցությունից։
Վարչապետը նաև նշել է, որ աշխատունակ մարդուն չաշխատելու հնարավորություն չպետք է տալ, իսկ ովքեր օբյեկտիվ պատճառներով անաշխատունակ են, նրանց կենսապահովումը պետության ու հանրության խնդիրն է։