ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ԱԺ արտահերթ նիստում անդրադարձել է քանդվող ու չվերականգնվող ճանապարհների խնդրին․ «Հանրային տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններ՝ գազը, ջուրը կամ էլեկտրական հոսանքը, էդ պահին հարաբերական նորմալ ճանապարհը քանդում են ու չեն վերականգնում, չեն բերում վերջնական տեսքի»,- ասել է Թորոսյանը։
Նա ՏԿԵ փոխնախարար Ղալեչյանին հարցրել է՝ կա՞ որևէ իրավական հնարավորություն, պրոցես, որ ճանապարհները բերվեն «օրիգինալ տեսքի»։
Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ճանապարհները քանդողների նկատմամբ տուգանքները վերջերս էին բարձրացրել, սակայն իրենց մոնիթորինգի արդյունքներով պարզել են, որ արդյունքները գոհացուցիչ չեն։