Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով մարդկանց համակարգում մարդիկ կան, որոնք չպետք է լինեին, և հակառակը՝ չկան մարդիկ, որոնք պետք է ընդգրկված լինեին։
Ըստ նախարարի՝ 2021թ մինչև միասնական սոցիալական ծառայության ստեղծումը, եղել է 93.000 անապահով ընտանիք. «Այս տարվա հունիսի տվյալներով 65.000 ընտանիք է։ Սա մի կողմից երկրի տնտեսական ակտիվության ազդեցության, նաև մյուս կողմից վարչարարության արդյունքում է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ ամիսը 25.000 դրամ նպաստ ստացող ընտանիքներ կան, որոնք 800.000 դրամ վարկ են վճարում. «Երբ ասում էինք՝ այդ ընտանիքներին նպաստ չպետք է տանք, մարդիկ կային՝ քննադատում էին, թե ինչպես կարելի է, մարդկանց վիճակի մեջ չեք մտնում։ Մարդը վարկ է վերցրել, բանկը իրեն տվել է, նշանակում է՝ բանկը գնահատել է վճարունակությունը, թե կարող է ամսական 700 հազար, 500 հազար, 300 հազար վարկ փակի, բայց պետությունը 25.000 դրամ սոցիալական օգնություն է տրամադրում․ սա անտրամաբանական է»։