Հասարակություն

«Արդյո՞ք ժամանակին ԼՂ-ում այդ աստիճան տիրապետել եք այդ անձանց». Խ․ Սուքիասյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին հարցրել է, թե արդյո՞ք ժամանակին տիրապետել են ԼՂ ԱԱԾ-ին ու դրա աշխատակիցներին, որ հիմա հեշտությամբ հնարավորություն են ընձեռում աշխատել Հայաստանի ԱԱԾ-ում։

Սիմոնյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունը չի նշանակում, որ այդ անձինք մեխանիկորեն աշխատանքի կանցնեն ԱԱԾ-ում․ ուղղակի օրենսդրական հնարավորություն է ստեղծվում․ «ԼՂ ԱԱԾ աշխատակիցները դեռ պետք է դիմում ներկայացնեն ու անցնեն համապատասխան գործընթացով, ինչպես այլ քաղաքացիների դեպքում, որոնք ցանկանում են ԱԱԾ-ում աշխատել։ Սա մեխանիկական տեղափոխման կամ նշանակման չի հանգեցնում»։