Հասարակություն

Գործարկվել է միջպետական ճանապարհի՝ Ալավերդիի հատվածի արտաքին լուսավորության համակարգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակում գործարկվել է Մ-6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող երկու հատվածի արտաքին լուսավորության համակարգը։

Ապահովվել է 4.4կմ և 735մ երկարությամբ երկու տեղամասերի լուսավորությունը։ Տեղադրվել է 146 լուսավորության սյուն՝ 161 լուսատուով։