Հասարակություն

«Հետո չգան ու չվիճարկեն օրինականության հարցը». նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն, ի պատասխան պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցի, անդրադարձել է երկրում օտարերկրյա ներդրումներին․

«Թե՛ ներդրողը, թե՛ մենք կարևորում ենք, որ լինի այնպիսի օրենսդրական միջավայր, որ ներդրումը կատարելու ընթացքում, վերջում կամ շատ տարիներ հետո որևէ մեկը չգա և չվիճարկի գործընթացի կամ որոշման օրինականության հարցը»,- ասել է Գևորգ Պապոյանը։