Հասարակություն

«Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը». Փաուեր

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

«Այսօր Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները՝ ուղղված հաշտությանը: ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը պատմական այս պահը օգտագործի»,- ասել է նա:

Ըստ Փաուերի՝ «Հայաստանը կարևոր պատուհան ունի հնարավորության՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են»։