Team Telecom Armenia-ից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են մեր ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:
Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»: