ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ԱՄՆ ՄԶԳ-ն վերջերս հիմնել է Էներգետիկայի լաբորատորիա՝ ոլորտի ապագա մասնագետներին վերապատրաստելու համար:
Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկայի ոլորտի առաջընթացը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Այս համագործակցությունն էական նշանակություն ունի Հայաստանում առավել կայուն և արդյունավետ էներգետիկ ապագա ստեղծելու համար:
Նա մասնակցել է Հայաստանի էներգետիկային նվիրված քննարկմանը և ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի՝ ոլորտը խթանելու շարունակական հանձնառությունը՝ հանուն Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական առաջընթացի