Հասարակություն

Կրшկոցներ՝ Երևանում․ կա վիրшվոր

Հուլիսի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝ փողոցում, հետիոտնի համար անցման վայրում, հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 պարկուճ։ Ոստիկանները պարզել են, որ դեպքի վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են, ում մոտ է եղել նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ 

Նշվում է, որ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացած վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։