Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք:
Ուրումչի -Երևան -Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի համար կարող եք այցելել csair.com կայք։