Դատախազությունը կբողոքարկի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի և մյուսների դատավճիռը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը դատապարտվեցին ազատազրկման, սակայն ազատվեցին պատժի կրումից՝ համաներման ու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Հայկ Մագոյան