Հասարակություն

«Սա վճիռ չէր, որ կայացվեց». Լևոն Երանոսյան

Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հայտնել է, թե բողոքարկելու են իր նկատմամբ կայացված դատավճիռը։ Երանոսյանը պնդել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում.«Չեմ կարող ասել՝ դատավորի վրա ճնշում կար, թե՝ ոչ։ Բայց համենայնդեպս, սա վճիռ չէր, որ կայացվեց»։

Հիշեցնենք՝ Երանոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։