Հասարակություն

«Առանցքային է պետպատվերի շրջանակում ապահովել որակյալ ծառայությունների մատուցում»․ Ավանեսյան

Սևան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Սևանի մանկական վերականգնողական կենտրոն։

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ ստեղծված այս կենտրոնը հաջողված համագործակցություն է մեր, համայնքի և հիմնադրամի միջև։ Ինձ համար շատ կարևոր է, որ հիմնադրամն իր ծրագրերի շեշտը դնում է երեխաների, կանանց և համայնքի առողջության պահպանման գործընթացի, մասնագետների հմտությունների զարգացման վրա։

Մեր նպատակն այս հարցում մեկտեղվում է. սոցիալիզացիայի պայմաններ ստեղծել` հետագայում դրական ազդեցություն ունենալով երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա: Ուստի մեզ համար առանցքային է պետական պատվերի շրջանակում ապահովել որակյալ ծառայությունների մատուցումը, և որ կարևոր է` այն դարձնել հասանելի»,- գրել է Ավանեսյանը։