Հասարակություն

Մխիթար Հայրապետյանն արձակուրդից կօգտվի մասերով

Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն արձակուրդից կօգտվի մասերով.  Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, օրենսդրության համաձայն, 2023-2024 թվականների աշխատանքային տարվա համար ունի 24 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ: Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ նախարարն արձակուրդից կօգտվի մասերով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Հարցին՝ նախարարն արձակուրդն անցկացնելու է երկրո՞ւմ, թե՞ արտասահմանում, պատասխանել են, որ աշխատանքային օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն՝ «հանգստի ժամանակը աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ»:

Հայկ Մագոյան