Հասարակություն

Գորիսում 7 հոգանոց ընտանիքը թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց. ԱՆ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը Radar Armenia-ին մանրամասներ է հայտնել Գորիսում այսօր գրանցված թունավորման դեպքից.

«7 հոգանոց ընտանիքը թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Հայրը դուրս է գրվել, մայրը վաղը դուրս կգրվի։ 4 տարեկան երեխան կլինիկական մահ ախտորոշմամբ՝ այսինքն մահացած տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ 9 տարեկան երեխան ռեանոմոբիլով տեղափոխվել է Երևանի բժշկական կենտրոն՝ առողջական վիճակում կա դրական դինամիկա։ Երեք երեխաները գորիսում ստանում են համապատասխան բուժօգնություն։ Փսխման նյութից և կերած սնունդից վերցվել է նմուշառում լաբորատոր փորձաքննություն։ Երկուշաբթի պարզ կլինի պատճառը»։