Հասարակություն

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհից

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի մասին։ Radar Armenia-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ հրդեհ է բռնկվել նաև շինության տանիքի հատվածում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել 7 մարտական հաշվարկ։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` վթարի հետևանքով Երևանում հոսանքազրկումներ են տեղի ունեցել։