Հասարակություն

Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը

Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 06-ը շպրտվել է երկաթգծի վրայից։

Ըստ Շամշայանի՝ տեղում պարզվել է, որ 06-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Խաչատուր Պողոսյանը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, բեռնատար գնացքն էլ չսպասելով պարեկների ժամանմանը՝ շարժվել է։