«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ստորագրել է աշխատանքից ազատման որոշումը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՏԿԵ նախարարությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին հայտնի էր դարձել, որ Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերժիկ Պետրոսյանը։