Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

Հուլիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Արսեն Արզումանյանի վարած Toyota մակնիշի և 27-ամյա Վազգեն Սանոսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը, ըստ բժիշկների, գտնվում է ծանր վիճակում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։