Հասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին և 5-ին աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:

Երևանում հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Հուլիսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։