«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։ Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
- Խաղահրապարակներ
- Հանդերձարաններ
- Ցնցուղարաններ
- Շվաքարաններ
Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։ Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
