Հասարակություն

Wizz Air-ը այսօրվանից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: