Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մեծ խցանումներ են առաջացել Հերացի և Մյասնիկյան փողոցներում։ Այս պահին վերամբարձ կռունկի օգնությամբ փորձում են հեռացնել բեռնատար ավտոմեքենան փողոցից, հայտնում է Radar Armenia-ի թղթակիցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բեռնատարը. վերջինս կողաշրջվել է։ Բեռնատարի վարորդը հոսպիլատացվել է բժշկական կենտրոն։