Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաո Նինը Պեկինում հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների և բլոգերների պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում է նաև Radar Armenia-ի լրագրող Հայկ Մագոյանը։
«Հաճելի էր հանդիպել հեռվից ժամանած հայ բարեկամների հետ։ Մենք ավելի շատ օտարերկրացի ընկերների ենք հրավիրում այցելել Չինաստան և առաջին ձեռքից տեղեկանալ իրական և բազմակողմանի Չինաստանի մասին»,֊ հանդիպումից հետո իր ինստագրամյան էջում գրել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։