Հասարակություն

Վիճшբшնությունն ավարտվել է դшնակшհարությամբ. ՀՀ ՊՆ 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Վիճшբшնությունն ավարտվել է դшնակшհարությամբ. ՀՀ ՊՆ 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 25-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 2 քաղաքացի դանակահարվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Տավուշի բնակիչներ 21-ամյա Հայկ Գ.-ի և 19-ամյա Ռաֆայել Չ.-ի, 19-ամյա Սուրեն Ճ.-ի միջև, որի ժամանակ Հայկ Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս, որոնցից մեկը նստատեղի, մյուսն էլ կրծքավանդակի մասում ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Հայկ Գ.-ին, ում ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանության Տավուշի բաժին։ Նրան ներկայացրել են Բերդի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները զինծառայողներ են, իսկ վիճաբանության պատճառը եղել է Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում ավտոմեքենան արագ վարելը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական